Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վերջին խաղացածս խաղը երկու տարի առաջ էր». Դպրոցական բլոգերների մասին

Հունիս 17,2013 18:27

Հայ փոքրիկ բլոգերի մասին մեր նախորդ հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել ենք: Պարզվում է՝ բլոգավարությամբ շատ դպրոցականներ են հետաքրքրված: 14-ամյա Ասյա Թադևոսյանը, ով սովորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում արդեն մեկ տարի է, ինչ զբաղվում է բլոգով: Սովորում է դպրոցում, 7 տարի է՝ պարով է հետաքրքրված, հաճախում է «Նուռ» պարային համույթ, սակայն ինչպես ինքն է ասում, բլոգով զբաղվելը իր համար ուրիշ աշխարհ է:
«Առաջին անգամ, երբ լսեցի բլոգ բառը, իմ մեջ մե՜ծ հետաքրքրություն արթնացավ, մեր դպրոցի աշակերտները պարտադիր պետք է բլոգ ունենան,- ասում է Ասյան,-դա մտնում է դպրոցի ծրագրի մեջ: Առաջին անգամ, երբ լսեցի, որ պետք է բլոգ  բացեմ թերահավատորեն էի մոտենում այն ստեղծելուն, սակայն մի փոքր ժամանակ անց այն դարձավ իմ հոբբին, և հիմա մեծ հաճույքով եմ զբաղվում դրանով:  Բակային խաղերին  չմասնակցելը չգիտեմ՝ լա՞վ է, թե՝ վատ, բայց  հիմա այս համակարգչային  դարում, հենց  փոքր տարիքից շատ կարևոր է դրան տիրապետելը . . .»
Ասյան ասում է՝ դրսում խաղալու ժամանակ չի ունենում: «Դուրս եմ իջնում միայն երկու նպատակով` խանութ կամ տատիկիս տուն գնալու համար : 🙂  Վերջին խաղացածս խաղը երկու տարի առաջ էր, եթե չեմ սխալվում, փոքրերով класс էինք խաղում»,- ասում է նա:
Ասյան իր  գրառումներից մեկում անդրադարձել էր մարդկանց և փոքրերի իրավունքին. պարզվում է՝ նա հենց այնպես ոչինչ չի գրում:Ուզում է իրավաբան դառնալ 🙂
«Just be free սա իմ բլոգին կարգախոսն է: Շատ եմ գնահատում ազատությունը: Բոլորովին վերջերս հասկացա, որ ես պետք է դառնամ իրավաբան, որպեսզի պաշտպանեմ մարդկանց շահերը և իրավունքները, այդ թվում նաև երեխաներինը, որոնք ցավոք այդքան էլ պաշտպանված չեն մեր երկրում: Դեռ շատ անելիքներ ունենք»,- ասում է Ասյան:

Փոքրիկ բլոգերներով երբեմն անհամաձայնություններ են ունենում 🙂
Արտուշ Միքայելյանը, ով Ասյայի հասակակիցն է, նույնպես զբաղվում է բլոգավարությամբ: Ինչպես նա պատմեց` իր բլոգը  բացելու հարցում օգնել են ընկերները: Երբ խոսեցինք անհամաձայնությունների մասին թե’ Ասյան և թե’ Արտուշը ասացին.
«Երբ մենք ընկերներով հավաքվում ենք, ապա անպայման քննարկում ենք մեր բլոգները, ով ի՞նչ նոր բան է իմացել, ով ի՞նչ խնդիրներ ունի: Անհամաձայնություններ իհարկե լինում են, բայց վերջում մենք միշտ էլ գալիս ենք ընդհանուր հայտարարի»

Բլոգ ասելով՝ Ասյան միանգամից պատկերացնում է տնակ, որտեղ ապրում ու մեծանում են իր մտքերը. «Իսկ ահա բլոգիս ընթերցողները տնակիս հարևաններն են, չնայած տնակի դռները բոլորի առաջ են միշտ բաց»,- ասում է նա:
Արտուշն էլ ասում է. «Բլոգս իմ մորոլակն է, այնտեղ ես եմ և իմ ստեղծագործությունները: Ամեն մի բլոգերի համար, կարծում եմ, դա այդպես է: Յուրաքանչյուր բլոգեր իր մոլորակի պատասխանատուն է»:

     Օվսաննա Սիմոնյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930