Յուրաքանչյուր ընտանիք զավակ ունենալուց առաջ երկար մտածում է, թե ինչ անուն ընտրի նրա համար: Պատասխանատու քայլ, որը սակայն, ոչ բոլորն են գիտակցում:
Ինչպես հայտնեց ազգագրագետ Նիկոլ Մարգարյանը՝ տարօրինակ անունների թիվը պակասել է, սակայն դեռեւս կան մարդիկ, ովքեր առանց երկմտելու կարող են այնպիսի անունով կոչել իրենց զավակին, որը պարզապես ծիծաղ է առաջացնում: «Լոռու մարզում մի ընտանիք, 11 աղջիկ ունենալուց հետո, 12-րդը նոր տղա էին ունեցել, որից հետո հայրը երեխայի անունը դրել էր Զոռով»,- ասաց նա:
Ազգագրագետը հայտնեց նաեւ, որ լինում են դեպքեր, երբ անունների գրանցման բաժնի աշխատակիցները միջամտում են եւ թույլ չեն տալիս դնել այս կամ այն անունը, չնայած, ըստ օրենքի, նրանք նման իրավունք չունեն. «Նման դեպք է եղել, երբ ցանկացել են դնել երեխայի անունը Գրիշնա»:
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն էլ ներկայացրեց վերջին տասը տարվա ընթացքում հաճախ դրված անունները: «Աղջիկների առաջին տասնյակում, առաջին տեղում է Անի անունը` 746, տղաների դեպքում՝ Դավիթն ու Նարեկը, որոնք տարբեր տարիների, մեկը մյուսին փոխարինելով, առաջատար են համարվել: Աղջիկների անուններից կրկնվում են նաեւ Մանեն եւ Նարեն»,- ասաց նա:
Կարինե Կույումջյանը տղաների տասնյակում նշեց նաեւ Արման, Արթուր, Գոռ, Էրիկ եւ Տիգրան անունները, իսկ աղջիկների՝ Անահիտ, Միլենա, Էլեն, Հասմիկ եւ այլն:
Սակայն բանախոսը չնշեց եզակի հանդիպող անուններ, քանի որ իրենց վիճակագրությունը նման իրավասություն չունի: Այնուամենայնիվ որպես այդպիսին համարեց ազգային փոքրամասնությունների անունները, որոնք գուցե, միայն մեզ համար են տարօրինակ:
Ազգագրագետի կարծիքով էլ՝ տղաների անունները գալիս են ժառանգաբար, իսկ աղջիկների դեպքում անունները դնում են մայրերը՝ ընտրելով ավելի ժամանակակից անուններ: Նա փաստեց նաեւ, որ հետխորհրդային տարիներին հայկական անունները իշխող դերում էին. «Հիմա գնալով կորելացիա է տեղի ունենում ու ազգականի անունը, եթե ժամանակակից չէ, չեն դնում»:
Կից ներկայացնենք նորածիններին ավելի հաճախ տրվող անուններն ըստ սեռի.
1. Նարե 967 691 1. Դավիթ 1313 1142
2. Միլենա 852 858 2. Նարեկ 1144 1179
3. Մարի 772 789 3. Գոռ 808 744
4. Մանե 729 850 4. Հայկ 673 648
5. Անի 591 641 5. Ալեքս 600 535
6. Անահիտ 575 561 6. Էրիկ 599 649
7. Էլեն 543 781 7. Տիգրան 541 557
8. Աննա 474 535 8. Արման 529 552
9. Մարիամ 442 489 9. Սամվել 490 501
10. Մարիա 410 367 10. Արթուր 451 459
11. Մերի 391 408 11. Ալեն 440 567
12. Անգելինա 377 330 12. Արմեն 428 418
13. Գայանե 345 349 13. Արամ 414 416
14. Եվա 299 316 14. Աշոտ 401 389
15. Լիլիթ 294 330 15. Արեն 348 274
16. Սուսաննա 288 258 16. Գևորգ 343 349
Ցանկը շարունակվում է:
Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ
Եվրոպական որոշ երկրներում կա հատուկ օրենք անունների հետ կապված, ուր ներառված են մարդկանց անվանակոչության”նորմալ” համարվող բոլոր տարբերակները: Այդ կերպ պետությունը զերծ է պահում իր քաղաքացիներին անհեռատես ծնողների` իրենց զավակներին տարօրինակ, երբեմն ողբալի կամ էլ զավեշտալի անուններ տալուց: Համոզած եմ, որ նման կարգի օրենք մեզ էլ է անհարժեշտ: