Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսայինի աշխատակիցները պետությանն անզգուշությամբ պատճառել են ծանր հետևանքներ առաջացնող վնաս

Հունիս 17,2013 17:46

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում 2013 թվականի հունիսի 06-ից քննվում է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում 2012թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ կառավարության 2002թ. հունիսի 22-ի թիվ 844 որոշման պահանջներին և չափանիշներին չհամապատասխանող մաքսային պահեստում ի պահ հանձնված, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. հոկտեմբերի 27-ի դատավճռով բռնագանձման ենթակա 4215 կգ ընդհանուր քաշով ընդեղենի փչացման հետևանքով պետությանն անզգուշությամբ 15.596.400 ՀՀ դրամի ծանր հետևանքներ առաջացնող վնաս պատճառելու դեպքի առթիվ:

Կատարվում է նախաքննություն:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930