Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից մեկ տարի առաջ Բրազիլիայի բնակիչների հրապարակած նամակը ցնցել է սոցցանցերը:
«Խնդրում ենք աջակցեք մեզ եւ թույլ մի տվեք, որ մեր երկիրն ու կառավարությունը ծիծաղեն մեզ վրա: Մի եկեք աշխարհի առաջնություն: Նրանք բյուջեն ծախսել են խրախճանքների համար: Ստադիոնների վրա պահանջվածից կրկնակի ավելի է ծախսվել: Մեզ մոտ հարյուրավոր մարդիկ են հիվանդանոցներում մահանում դեղորայքի բացակայության պատճառով: Մեր երկիրը չարությամբ ու թշնամանքով է հեղեղված, փողոցներում հանցագործությունն է տիրում, թմրադեղերը եւ սպանությունները», – գրված է նամակում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ