Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է իշխանության ներկայացուցիչների կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու վերաբերյալ քրգործի նախաքննությունը

Հունիս 17,2013 17:40

Ավարտվել է իշխանության ներկայացուցիչների կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու  վերաբերյալ քրգործի նախաքննությունը

Իշխանության ներկայացուցիչների՝ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի օպերատիվ-հերթապահ խմբում ընդգրկված ծառայողներ՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ավետ Շահենյանի, պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արայիկ Հակոբյանի, պարեկա-պահակային ծառայության դասակի ոստիկան, կրտսեր սերժանտ Կամո Ալեքսանյանի և հերթապահ մասի վարորդ, ավագ սերժանտ Վիկտոր Եփրեմյանի օրինական պահանջներին չենթարկվելու, նրանց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված՝ վերջիններիս կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու  դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։

Քրեական գործը, ըստ մեղադրանքի Գրիգոր Ցոլակի Նազարյանի, Կարապետ Ցոլակի Նազարյանի և Ալիկ Պարույրի Նազարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, 2013թ. հունիսի 14-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու համար:

ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930