Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանին Aravot.am-ը հարցրեց՝
նվազագույն աշխատավարձը բարձրացվեց, ինչը դժվար թե փոխհատուցի թանկացումները, արդյոք դա կկանխի՞ նաեւ արտագաղթը, որի մասին այսօր շատերն են խոսում:
– Արտագաղթի իրական պատճառը դա չէ, այն ինչ ասում եք՝ հետեւանքներից մեկն է: Արտագաղթի իրական պատճառը, եթե փափուկ ասեմ, հետեւյալն է՝ Հայաստանը կոմֆորտ չէ հայերի համար, իսկ եթե ավելի իրատես՝ Հայաստանը անարդար պետություն է: Եվ սրանից հետո աշխատավարձը կբարձրանա, թե կիջնի եւ այլն՝ արտագաղթի վրա դա կազդի թե ոչ՝ դրանք մտավարժանքներ են:
– Իսկ ձեր կարծիքով, այդ 10 հազար դրամի բարձրացումը փրկությո՞ւն է:
Կարդացեք նաև
– Իհարկե ոչ: Իսկ այդ նվազագույն աշխատավարձ սահմանողներին ընդհանրապես խորհուրդ կտամ մեկ ամիս այդ գումարով ապրել: Գիտեք ինչո՞ւ եմ ասում մեկ ամիս:
-Ինչո՞ւ
-Որովհետեւ , եթե հանկարծ այդպիսի բան անեն, ապա երկրորդ ամսից մեզ մոտ ոչ թե արտագաղթը կշատանա, այլ թաղումները:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ