Հոլիվուդյան դերասան Էշտոն Կատչերը որոշել է անկրկնելի անակնկալ մատուցել իր սիրելիին՝ Միլա Կունիսին եւ միաժամանակ իրականացնել իր վաղեմի երազանքը: Կատչերը մտադիր է ձեռք բերել Virgin Galactic ընկերության տիեզերքգնացի երկու տոմս եւ անցկացնել երկուժամանաոց ուղեւորություն ուղեծրի շուրջ: Դերասանը համոզված է՝ սիրելին կհավանի իր միտքը: Միլա Կունիսի եւ էշտոն Կատչերի ագենտի խոսքով՝ զույգը պատրաստվում է ամուսնանալ այս տարվա աշնանը: «Նրանք մտադիր են ամուսնանալ սեպտեմբերին եւ, հարսանիքն առավել հավանական է, որ կկայանա Սան- Տրոպի լողափերից մեկում»,- ասել է նա: Թռիչքը տիեզերք նախատեսված է Սուրբ ծննդին՝ փորձնական թռիչքից հետո: Նորապսակներին ուղեկցողներ հավանական է, որ կլինեն Լեոնարդո Դե Կապրիոն, Ջասթին Բիբերը, Ռասել Բրենդը, ովքեր նույնպես գումար չեն խնայել տիեզերքում հայտնվելու համար:
Աղբյուրը՝ 7days.ru