Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Սեդրակյանը ասում է՝ լինելու եմ հանրապետության չորրորդ նախագահ

Հունիս 17,2013 17:14

Hayrikyan_6 Hayrikyan_4 Hayrikyan_7«Հայրիկյանի դեմ կատարվածի մասին իմացել եմ հեռուստատեսությամբ: Իմ պարտքը համարեցի գնալ հիվանդանոց:Նախասրահը լիքն էր լրագրողներով, մարդկանցով: Ինձ թույլ տվեցին գնալ հիվանդասենյակ, քանի որ ինքս նախագահի թեկնածու էի: Հանդիպել եմ Բաղդասար Մհերյանին, լրագրող է: Երբ ուզել եմ տեսնել Հայրիկյանին, կինը ասաց, որ դեղեր է ընդունել, եւ չեմ կարողացել տեսնել Հայրիկյանին»,-այսպես սկսեց իր ցուցմունքը Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով որպես պատվիրատու մեղադրվող, ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը:

Նա ասաց, որ մի ցուցմունք կա իր դեմ՝ Սամվել Հարությունյանինը, նա ասել է, թե Հայրիկյանին վախեցնելու նպատակով է արել:

«Էլի կշարունակեմ մասնակցել դատական նիստերին, որեւէ կերպ չեմ խոչընդոտի, ոչ էլ ցանկություն ունեմ խոչընդոտելու: Չկա իմ վրա որեւէ ապացույց: Միակ ապացույցն այն է, որ քսաներեք օր առաջ Սամվել Հարությունյանը զանգել է ինձ:

Դուք որեւէ ապացույց ունե՞ք իմ դեմ:

Որեւէ հարցի իրավունք ունեմ չպատասխանել, քանի որ գործը որեւէ կապ չունի իմ հետ:

Նույնը ասել եմ նախաքննության ժամանակ»,-ասաց ամբաստանյալը՝ հրաժարվելով պատասխանել հարցերին:

Կողմնակալ չլինելու համար հրաժարվեց նաեւ պատասխանել իր պաշտպանի հարցերին:

Սակայն ասաց, որ չի պատասխանելու, բայց հետագայում պատասխանեց մեղադրող Արամ Ամիրզադյանի հարցերից մի քանիսին:

«Հնչեցրեք հարցերը, որոնց չի ուզում պատասխանել»,-հորդորեց դատավոր Գագիկ Պողոսյանը:

«Հայրիկյանին տեսակցելու գնալու ժամանակ արե՞լ եք հայտարարություններ»,-հարցին ամբաստանյալն ասաց. «Գործում կա՞ նման հարց» եւ հորդորեց դատախազին հարցեր տալուց լինել զգուշավոր, հայտարարելով, որ լինելու է հանրապետության չորրորդ նախագահը:

Դատախազը հարցրեց. «Նախազգուշացո՞ւմ է»:

Այն հարցին, թե ինչ հարաբերությունների մեջ է եղել ամբաստանյալ Սամվել Հարությունյանի հետ, պատասխանեց՝ գործատուի եւ գործ անողի:

Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանին հետաքրքրեց, թե ինչպես է վաստակում գումարը, հարցրեց, թե արդյոք, չորս միլիոնի խաղադրո՞ւյք է դրել Վարդան Սեդրակյանը: Վերջինը հակադարձեց հարցնելով՝ ինձ խաղադրույքի համա՞ր են ազատազրկել: Այն հարցին էլ, թե տարեսկզբին հարյուր հազար դոլարի վարկ վերցրե՞լ եք, նա դարձյալ չպատասխանեց, ասելով, որ գործի հետ կապված չէ: Դատավորի հարցին էլ, թե դժգոհ եղե՞լ են արհեստավորներն իրենից, նա ասաց, որ լինելու դեպքում չէին աշխատի:

«Աշխատել են իմ մոտ, տեսել են մեծ գումար ունեմ, ուզել են այդ եղանակով աշխատել»,- հավելեց Վ.Սեդրակյանը:

«Որքան գումար ունեիք, չաշխատելով», դատավորի հարցին էլ պատասխանեց, որ իր աշխատածն է ծախսել:

Դատավորի «Խաղադրույք կատարե՞լ եք, որքան էր» հարցին էլ պատասխանեց, որ

«անձնական հարցեր են, որ կարող եմ չպատասխանել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930