Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բոլորը հսկում են, բայց դրանից ոչինչ չի փոխվում

Հունիս 17,2013 17:01

2012 թվականի Վերահսկիչ պալատի հաշվետվության ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը հիշեցնելով, որ ՎՊ 2012-ի հաշվետվության մեջ ՎՊ նախագահը շեշտեց, որ ռիսկային համարվող գնումների եւ շինարարության ոլորտներում շուրջ 700 միլիարդ դրամի չարաշահում է կատարվել, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին հարց ուղղեց` կառավարությունը գիտի՞ այդ ռիսկերի մասին, կառավարությունն ինչպե՞ս է գնահատում այդ ոլորտները եւ ունի՞ մտադրություն, կանխել այդ ռիսկերը:

Փոխվարչապետն ասաց, որ ռիսկերը, այո, գոյություն ունեն, բայց համամիտ չէ, որ գնումների եւ շինարարության ոլորտներն ամբողջովին ռիսկային են եւ որ գումարները ծախսվել են այդքան ոչ նպատակային: Արմեն Գեւորգյանն իր ասածը հիմնավորելու համար մի շարք թվային տվյալներ բերեց:

ՀՀԿ-ական պատգամավորը հույս հայտնեց, որ կառավարությունը տեսանելի քայլեր կանի, բյուջեի միջոցները առավել արդյունավետ ծախսելու համար. «Դուք հենց նոր հայտարարեցիք, որ կառավարությունը եւս վերահսկում է, մի քիչ անհասկանալի է, երբ ՎՊ-ն վերահսկում է, կառավարությունը վերահսկում է, բայց ունենք այս պատկերը, համաձայնեք, ամեն ինչ շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Որբ says:

    Իրանի գազատարի թողունակությունը ըստ կառավարության հայտարարության կարող է հասնել մինչև 3 միլիոն խորանարդ մետրի բայց անցյալ տարի ընդամենը 1,5միլիոն խորանարդ մետր է օգտագործվել էլէկտրոէներգիայի հետ փոխանակելով:

    Խնդրում եմ կառավարությանը համոզեք այս տարի Ռուսգազարդից կաշառք չվերցնել Ռուսական գազը ներկրելու համար

    և փոխարենը թող գեթ այս մեկ անգամ ժողովրդին լավություն անեն ու 1,5 միլիոն խորանարդ մետրը «մենք ընդամենը օգտագործում ենք 2 միլիոն խմ» ներմուծեն Իրանից՝ Իրանի դեսպանը հայտարարել է որ Իրանական գազը անհամեմատ էժան է Ռուսականից:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930