Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հունիսի 17-ին ընդունել է Պռոշյանի գյուղական համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմենուհի Մելիքյանի հրաժարականի դիմումը, հաղորդում է Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքը:
Կովալենկո Շահգալդյանի որոշմամբ` հունիսի 17-ից Պռոշյանի գյուղապետի պաշտոնակատար է նշանակվել Վրեժ Մնացականյանը: Վերջինս մարզպետի օգնականն է:
2013թ. ապրիլի 2-ին սպանվել էր Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը: Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի համաձայն` հունիսի 7-ին Կոտայքի մարզպետի որոշմամբ` գյուղապետի պաշտոնակատար էր նշանակվել Պռոշյանի գյուղի բնակիչ Արմենուհի Մելիքյանը: Գյուղացիները սակայն, ընդվզելով այդ որոշման դեմ, թույլ չէին տվել Մելիքյանին մուտք գործել գյուղապետարան:
CIVILNET