Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. Կարապետյան. «Գ. Սահակյանի ասածը դառնում է քաղաքական շիզոֆրենիայի դրսևորումներից մեկը» (Տեսանյութ)

Հունիս 17,2013 16:39

«Հիմա Դուք ինձ հարցնում եք իշխանության ոչ ադեկվատ դրսևորումներից մեկի մասին: Իմ տեսակետից՝ բա ի՞նչ աներ»,-Aravot.am-ի հարցին` արդյոք հիմնավորվա՞ծ էր Գալուստ Սահակյանի այն դիրքորոշումը, թե արտագաղթն «իրեն չի վախեցնում և որևէ տեղից մանանաներ չեն թափվում», այսպես պատասխանեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Խնդիրն ավելի ընդհանուր դիտարկելով` պարոն Կարապետյանը նշեց. «ՀՀ իշխանությունն ունի հարցերի հետ կապված ոչ ադեկվատ վերաբերմունք: Դա ոչ թե գալիս է նրանից, որ մարդիկ են ցինիկ ու վատը, այլ այսօրվա իշխանությունը չգիտի` ինչ անի: Ամբողջությամբ քանդվել է նրա քաղաքականությունը: Կամ պիտի ընդունել, ասել, որ շատ վատ ընտրություններ անցկացվեցին, որի արդյունքում ձևավորվեց իշխանություն, որ բանի պետք չէ և նոր քայլեր են անհրաժեշտ անել, կամ պիտի պահեն իրենց այնպես, ինչպես պահում են. ամեն ինչ բարդել հասարակության վրա: Սա ռուսերեն ասում են с особым цинизмом: Կարծում եմ, որ սա լավ վերջաբան չի ունենալու: Գալու է պահը, երբ պատասխան են տալու»:

Հետաքրքրվեցինք` մի՞թե նման հայտարարություններ անելիս Գ. Սահակյանը չէր մտածում այդ պատասխանի պահի մասին: Ա. Կարապետյանը պատասխանեց. «Միայն ոչ ադեկվատ վիճակում գտնվող մարդը կարող է ինքն իրեն ընդդիմություն հռչակել: Դա քաղաքականության մեջ երկփեղկվածություն, շիզոֆրենիա է կոչվում: Գ. Սահակյանի ասածը դառնում է քաղաքական շիզոֆրենիայի դրսևորումներից մեկը»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Քաղաքական շիզոֆրենիան մեզանում վաղուց հաստատաված կատեգորիա է`ցավոք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930