Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատական հերթական նիստը: Ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանը հանդես եկավ կարճ հայտարարությամբ, ասելով, որ ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը կապ չունի այս գործի հետ եւ որ իրենք են արել՝ գումար շորթելու նպատակով:
Ինչպես Aravot.am-ը տեղեկացրել էր, նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես էր եկել ամբաստանյալ Սամվել Հարությունյանը: Այսօր դատարանում ապացույցների հետազոտման փուլ է եւ մեղադրանքը պաշտպանող դատախազ Արամ Ամիրզադյանը ժամը 12-ից հրապարակում է գործում առկա ապացույցները՝ դեպքի վայրի զննության արձանագրությունը, Հայրիկյանի վիրահատության ժամանակ նրա մարմնից հանված գնդակի առգրավման մասին արձանագրությունը, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:
Մանրամասներն՝ առաջիկայում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ