Ըստ shamshyan.com– ի, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ առանձնակի խոշոր չափի գողության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 13-ին Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 22 բնակարանի բնակիչ Մարինե Թոխյանը դիմել է Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք և հայտնել, որ ժամը 09:30-ից 16:30 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց բնակարանի դռան փականը կոտրելու միջոցով ներս են մտել բնակարան և այնտեղից գողացել ոսկյա, արծաթյա զարդեր, բիժուտերիա, 7 հազար 300 ԱՄՆ դոլար, 300 եվրո և 2 միլիոն 900 հազար ՀՀ դրամ: Ընդհանուր նյութական վնասը կազմում է 14 միլիոն ՀՀ դրամ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մ. Թոխյանը Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանի կինն է: Ոստիկանություն ձեռնարկում է օպերատիվ-քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: