Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արարատյան դաշտավայրի հողերը աղակալվել են. հողերի 5 %-ն արդեն կորցրել ենք (Տեսանյութ)

Հունիս 17,2013 13:28

Արարատյան դաշտավայրի հողերը աղակալել են, եթե այսպես շարունակվի, պարենային անվտանգության խնդիր կառաջանա: Այսօր «Հենարան» ակումբում այսպիսի մտահոգություն հայտնեցին «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը եւ բնապահպան Անի Կաղինյանը: Նրանց տվյալներով,

600 հազար հեկտարից 30 հազար հեկտարն արդեն աղակալված է, ինչը կազմում է Արարատյան դաշտավայրի հողերի 5 տոկոսը: Տիկին Զառաֆյանի խոսքերով, խորհրդային տարիներին այդ հողերը դրենաժային եղանակով մաքրվում էին, ներկայումս ոչ միայն չեն մաքրվում, այլեւ դաշտավայրում գործող ձկնաբուծարանները, ստորգետնյա ջրերը օգտագործելով, նպաստում են այդ աղակալմանը:

Անի Կաղինյանի խոսքերով, մութ ու ցուրտ տարիներին Արարատյան դաշտավայրի հողերը կերակրել են ողջ հանրապետությանը եւ տարեցտարի կորցնելով այդ հողերը, պարենային անվտանգության առաջ ենք կանգնելու: Ինգա Զառաֆյանը գտնում է, որ օրենսդրական լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ «Ընդերքի մասին» օրենսգրքում, հողային, ջրային օրենքներում, որպեսզի այդ հողատարածքները շահագործողը նաեւ պատասխանատվություն կրի եւ փոխհատուցումներ անի:

«Մենք պետք է սպառողի հոգեբանությունից դառնանք պահպանող: Կառավարության որոշումով մենք ամեն տարի կորցնում ենք գյուղատնտեսական նշանակության հողեր»: Տիկին Զառաֆյանի մտահոգությունները` տեսանյութում.

Անի Կաղինյանը համոզված է, որ եթե պետությունը միջոցներ չձեռնարկի հողը գյուղացուն վերադարձնելու, ապա արտագաղթն անխուսափելի է, իսկ այդ պարագայում, ըստ բնապահպանի, եղած հողերն էլ կմնան անմշակ: Ինգա Զառաֆյանի խոսքերով, եթե հողը չմշակվի` կդեգրադացվի: Ըստ նրա, առանց այն էլ Հայաստանն անապատացման վտանգի առաջ է կանգնած:

Անի Կաղինյանի տվյալներով, այսօր մայրաքաղաքում` օդում փոշու պարունակությունը 4.1 անգամ գերազանցում է սահմանված նորման:

Տիկին Զառաֆյանի վստահեցմամբ, 2000 թվականի տվյալներով, Հայաստանի 81 %-ը: ենթակա է անապատացման, դրանից հետո այլ տվյալ չի հրապարակվել: Ըստ նրա, չի կարող ցուցանիշները դեպի լավը լինեն, քանի որ վիճակը ավելի վատթարացել է եւ բացասական հետեւանքները շարունակվել են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930