Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գեւորգյանը խուսափեց Ռուբեն Հակոբյանի հարցին հստակ պատասխանից

Հունիս 17,2013 13:18

Կառավարությունը չի՞ պատրաստվում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ՝ Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում չարաշահումներ թույլ տված պաշտոնյաների պատիժը խստացնելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Այսօր խորհրդարանում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հարց ուղղեց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին:

Ի պատասխան Արմեն Գեւորգյանը նշեց, որ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը կոռեկտ չէ, քանի որ ՎՊ-ն կոչված է վերահսկել կառավարության գործունեությունը. «Ես կառաջարկեի, որպեսզի այս վերջին տարիների խնդիրներին լուծումներ տրվեն պատգամավորների կողմից, եւ կառավարությունն իր հերթին միանա այդ աշխատանքներին: Բայց չեմ կարծում, որ կառավարությունը պետք է նախաձեռնի դա»:

Ռուբեն Հակոբյանը նաեւ հորդորեց հրապարակել այն ընկերությունների եւ անձանց անունները, ովքեր նախքան շինարարության ոլորտում մրցույթների անցկացումը՝ արդեն հաղթած են համարվում, ինչպես ՎՊ-ն էր բացահայտել:

«Ես, ցավոք սրտի, ի վիճակի չեմ լինելու բոլոր ոլորտների հետ կապված տեղեկություններ ներկայացնել: Եթե անձանց և կոնկրետ կազմակերպությունների անուններ են պետք, կարող ենք ճշտել և հրապարակել»,- պատասխանեց Արմեն Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ մամուլում մի շարք հրապարակումներ եղան, համաձայն որոնց փոխվարչապետի անունը նույնպես առնչվում է շինարարական կազմակերպությունների հետ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930