Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Գեւորգյան. 1 միլիարդ 122 միլիոն դրամ գումար է վերադարձվել բյուջե

Հունիս 17,2013 12:51

Քիչ առաջ մեկնարկած խորհրդարանի արտահերթ նստաշրջանում շարունակվեց վերջին նստաշրջանում կիսատ մնացած Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության քննարկումը: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ՎՊ-ի հաշվետվությանը եւ այս տարիների ընթացքում բազմաթիվ աշխատանքներ են կատարել`համատեղ ուժերով շտկելու առկա թերությունները: Կառավարությունում քննարկել են ՎՊ-ի հաշվետվությունը «կետ առ կեռ», կառավարության կայքէջում տեղադրված են շահագրգիռ կողմերի պատասխանները: Ասաց, որ ՎՊ-ի նշած խնդիրները միայն 2012-ին չե վերաբերվում. դրանք տասնամյակների խնդիր են: Այնուհանդերձ, փոխվարչապետը նաեւ նշեց, որ չի կարելի չհամաձայնել, որ տեղի է ունենում բյուջեի փոշիացում եւ բյուջետային ծախսերն ուղեկցվում են կոռուպցիոն ռիսկերով: «ՎՊ հաշվետվությունում արձանագրված բոլոր խնդիրների մասով համապատասխան միջոցներ ձեռնարկվում են, այլ հարց է, որ ներկայիս օրենսդրությամբ նման դեպքերի համար պատասխանատվությունը տնտեսական կամ քաղաքացիաիրավական բնույթ է կրում, այսինքն՝ գումարների վերականգնում, թերությունների շտկում, տուգանքներ։ Միգուցե այդ գործընթացներում ավելի մեծ կիրառում պետք է գտնի քրեական պատասխանատվության տարրը, որը նույնպես գործող օրենսդրության կատարելագործման հարց է»,- ասաց Արմեն Գեւորգյանը:

Փոխվարչապետն ասաց նաեւ, որ լիարժեք չի իրագործվում ՎՊ-ի այն իրավասությունը, որ առավել ցցուն դեպքերը պետք է դատախազութուն ուղարկվեն: Նկատեց, որ որ խորհրդարանական քննարկումների ընթացքում կառավարությանը հնարավորություն չի տրվում իր տեսակետն արտահայտել ու ստացվում է միակողմանի մեղադրանք, մինչդեռ ՎՊ-ի եւ կառավարության միջեւ մշտական քննարկումներ են տեղի ունենում չարաշահումների վերաբերյալ եւ համապատասխան քայլեր ձեռնարկվում:

«Կոնկրետ շինարարական ծրագրերի ընթացքում արձանագրված խնդիրները համատարած բնույթ չեն կրում, դրանք կոնկրետ խնդիրներ են»,-ասաց Արմեն Գեւորգյանը`հավելելով, որ դրանք իրենց հանգուցալուծումն են գտնում պայմանագրային հիմունքներով: Այսինքն, կապալառուն որոշակի ժամանակահատվածում ստանձնում է թերացումները վերացնելու պարտավորություն: Իսկ ընդհանուր առմամբ, ըստ Արմեն Գեւորգյանի, շինարարական ծրագրերը համապատասխան են պայմանագրային չափանիշներին:

Քանի որ Գյումրու տեխնոպարկի մասին շատ շահարկումներ եղան խորհրդարանում, Արմեն Գեւորգյանն ասաց, որ դա փուլային ծրագիր է եւ մանրամասն ներկայացրեց արդեն կատարված ու ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասին`հավաստիացնելով, որ ծրագիրը դեռեւս կառավարության ուշադրության կենտրոնում է: Միջին եւ փոքր ձեռնարկատիրության զարգացման մասով էլ ասաց, թե խնդիրն այն է, որ բանկերը ռիսկային են համարում սկսնակ ձեռներեցներին վարկեր տրամադրել: Ասաց, որ կառավարությունը մեխանիզմներ է ներդրել նման վարկերի վերադարձնելիությունն ապահովելու համար:

ՎՊ-ի բացահայտած մի շարք չարաշահումների մասով էլ ասաց, որ օրենսդրական բացեր են, մասնավորաբար Երեւանի հողային պաշարների օգտագործման մասով: Առաջարկեց վերանայել օրենսդրությունը`համապատասխանեցնելով արդի պահանաջներին:

Արմեն Գեւորգյանը տեղեկացրեց նաեւ, որ անցյալ տարվա մասով 1 միլիարդ 122 միլիոն դրամ գումար է վերադարձվել բյուջե`ՎՊ-ի բացահայտումների արդյունքում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930