Հունիսի 16-ին, ժամը 12.50-ին, «Հայռուսգազարդ» ՓԲԸ «Հրազդան-5» շինարարության տնօրինությունից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ ընկերության տարածքի խոտածածկ տարածքում, պարսպի տակ, չօգտագործվող երկաթգծի ռելսերի կտորի վրա նռնակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 08.30-ին, հիմնարկության պահակը հերթափոխը ստուգելիս՝ նշված վայրից հայտնաբերել է կոռոզիայի ենթարկված «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն