«Գորիսում հիմա մարդիկ մտածում են`այս դեպքից հետո գոնե պրծնենք սրանից (նկատի ունեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին,-Տ.Հ.)»,-Aravot.am-ի հարցին` ի՞նչ ցույց տվեց դեպի Գորիս կատարած իր ուղևորությունն՝ այսպես պատասխանեց Երեւանի ավագանիում «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Դավիթ Սանասարյանը:
Դ. Սանասարյանը կարծում է` չնայած Գորիսում ինչ-որ բան փոխվել է, սակայն խոշոր հաշվով ոչինչ չէլ չի փոխվել: Նա մանրամասնեց. «Պիտի գնալ ու այնտեղ աշխատել: Մարդիկ Լիսկայից չեն պրծնի այնքան ժամանակ, քանի դեռ լուրջ ոտքի չեն կանգնել: Պաշտոնից ազատված Լիսկան դեռ չի ականազերծվել: Իսկ նրա նման կերպարից կարելի է ազատվել կոնկրետ գործողությունների արդյունքում»:
Դ. Սանասարյանը մեզ տեղեկացրեց, որ առաջիկա երկու օրերի ընթացքում «Բարև Երևան» շարժման անդամները` Րաֆֆի Հովհաննիսյանը, Զարուհի Փոստանջյանը, Գագիկ Բաղդասարյանը և այլք կայցելեն Գորիս, կքայլեն փողոցներով, կխոսեն մարդկանց հետ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի
Էս “դուխով” Դավիթը էլի սկսեց նախկին պաշտոնյաների դեմ պայքարել:ՃՃ ախր շատ համարձակ “ընդդիմադիր” “տղայա”, լիսկային հանեցին նոր հիշեց որ լիկսայի դեմ պիտի պայքարի, մինչև էդ գորիսում կուռկուռի ձագ էր դառոնւմ:
Քննադատելը ամենահեշտ բանն է և միայն դա էլ անում ենք մեծ մասամբ: Բայց եթե Դավիթ Սանասարյանի կեսի կեսի չափ օգնեինք ու ներդնեինք մենք բոլորս մեր ժողովրդի պայքարին, հիմա վաղուց մաքրել էինք մեր երկիրը Լիսկաներից ու Սերժերից: Քննադատելուց ու ծաղրելուց առաջ ինքներդ ձեզ հարց տվեք, «Իսկ մե՞նք ինչ ենք անում մեր ազգի համար»:
Armine, քո մեկնաբանության վերջին նախադասությունը՝ քեզ էլ է վերաբերվում: Դավիթը շատ բան է
անում, այս նեխած, փտած համակարգը փոխելու դեմ, և այն ակնհայտ է:
Իսկ լիսկային ականազերծելու համար, հարկավոր է զինաթափել՝ ողջ ոհմակը: