«Ազատություն» ռադիոկայան. Թուրքական արհմիությունները մտադիր են զանգվածային գործադուլ անցկացնել:
Արհմիությունները կոչ են արել մեկօրյա զանգվածային գործադուլի՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության ցուցաբերած դաժան վերաբերմունքի դեմ:
Թուրքիայի երկու խոշոր արհմիությունները՝ KESK եւ DISK, իշխանություններից պահանջում են դադարեցնել ոստիկանական բռնությունները:
Արհմիություններն այս կերպ արձագանքեցին վարչապետ Ռեջեփ Էրդողանի այն հայտարարությանը, որտեղ նա աջակցել ու արդարացրել էր ոստիկանության գործողությունները:
Կարդացեք նաև
Էրդողանը նախօրեին իր հազարավոր կողմնակիցների առջեւ հայտարարել է, որ իր պարտքն էր հրաման տալ ցրելու Ստամբուլոմ վերջին օրերին ցույցի դուրս եկածներին: Նրա խոսքերով, բողոքի ակցիան ոչ այլ ինչ էր, եթե ոչ փոքրամասնության փորձ` գերիշխելու մեծամասնության նկատմամբ:
Անցած կիրակի իրավապահները Անկարայի Կիզիլայ հրապարակում ցուցարարներին ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ: