Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (10.06-17.06.2013թթ)

Հունիս 17,2013 11:39

Բնապահպանական պետական տեսչության կողմից 10.06-14.06.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 270.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 575.9հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

 Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

   Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար  ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 3.4 հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերով  2 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 545.5հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Ապօրինի որս

 Գեղարքունիքի տարածքային բաժնի, ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի և <Սևան ԱՊ> ՊՈԱԿ- ի աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի դեպքերի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  150.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 3 որոշում: Առգրավված 27կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ, իսկ 116 հատ(10կգ) <կարաս> տեսակի ձուկ սահմանված կարգով հանձնվել է <Սևանի հոգեբուժական հիվանդանոց> ՓԲԸ: Առգրավվել է նաև 10հատ ձկնորսական ցանց: 

    Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված   դեպքի համար 1 իրավախախտի նկատմամբ կայացվել է 50.0.0հազ.դր.  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

    Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում առգրավվել է <սիգ> տեսակի 27հատ տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է  Երևանի թիվ 141 գիշերօթիկ հանրակրթական մանկապարտեզ:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված   դեպքի համար 1 իրավախախտի նկատմամբ կայացվել է 70.0.0հազ.դր.  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 25.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է նաև 1հատ ձկնորսական ցանց: 

        Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  604.25հազ.դր. գումար:

 ՀՀ բնապահպանության նախարարություն              

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930