Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ եւ
գլխավոր ֆինանսական տնօրեն Մանֆրեդ Շեփերսն ասել է, որ Դիլիջանի միջազգային դպրոցը (Dilijan International School-DIS) համաշխարհային կարգի դպրոց է լինելու:
Մանֆրեդ Շեփերսը վերջերս դարձել է Դիլիջանի միջազգային դպրոցի Հոգաբարձուների խորհրդի անդամ:
«Լինելով ՎԶԵԲ-ի փոխնախագահ եւ Միավորված աշխարհի քոլեջների (United World Colleges, UWC) ցանցի միջազգային խորհրդի անդամ` ես մշտապես աջակցել եմ Դիլիջանում առաջատար միջազգային դպրոցի ստեղծման գաղափարին, որը կոչվելու է UWC Dilijan: Նոր դպրոցի տեղակայումը Հայաստանում եւ Կովկասում էական երկարաժամկետ ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա», – ասել է նա:
Կարդացեք նաև
Մանֆրեդ Շեփերսն ասել է, որ UWC գլոբալ կրթական կազմակերպության մաս կազմելու շնորհիվ Դիլիջանի դպրոցը կկարողանա ներգրավել մանկավարժների եւ աշակերտների լայն տարբերակված շրջանակ ողջ աշխարհից: «UWC անդամ 12 դպրոցների շրջանավարտներն ընդունվում են աշխարհի լավագույն բուհեր, եւ նույնը կկարողանան անել UWC Dilijan-ի շրջանավարտները», – ընդգծել է ՎԶԵԲ-ի փոխնախագահը:
«UWC Diijan-ը համաշխարհային կարգի դպրոց է լինելու՝ առաջնակարգ կամպուսով, գեղեցիկ եւ ապահով վայրում, մի երկրում, որն ունի հարուստ մշակութային ժառանգություն, մի տարածաշրջանում, որտեղ երեխաները կսովորեն, թե ինչպես դիմակայել ապագայի մարտահրավերներին: UWC Dilijan-ի աշակերտները, սովորելով ամբողջ աշխարհից մի տեղում հավաքված երեխաների շրջանում, իրական միջազգային եւ միջմշակութային փոխըմբռնում ձեռք կբերեն», – ասել է Մանֆրեդ Շեփերսը: