Արթիկի նախկին վարչական շրջանի Սպանդարյան գյուղի բնակիչ Էդիկ Կյուրեղյանը դեռ վաղ հասակից սիրել ու պահում է հայկական գելխեղդ գամփռներ և կովկասյան հովվաշներ: Նա նույնիսկ իր տունը կառուցել է գյուղից բավականին հեռու, համարյա Արագածի ստորոտում, որպեսզի բարենպաստ պայմաններ ապահովի ու հանգիստ կարողանա զբաղվել իր սիրելի շնատեսակների բուծմամբ:
Այսօր մենք մեր այցելության ժամանակ տեսանք և համոզվեցինք, որ Արագածի լանջերերին շնաբույծ Էդիկ Կյուրեղյանի հայկական գելխեղդ գամփռներն ու կովկասյան հովվաշներն իրենց զգում են ինչպես դրախտավայրում:
«Շիրակ կենտրոնի» պատրաստած այս տեսանյութում շիրակցի շնաբույծներ Էդիկ Կյուրեղյանը և Արմեն Սիմոնյանը պատմում են գամփռ շնատեսակների առավելությունների, դրանց բազմացման անհրաժեշտության և հատկապես անասնապահական մարզերում ոչխարների հոտերը շների միջոցով գայլերից պաշտպանելու կարևորության մասին: