Ամերիկյան «New England Patriots» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոբերտ Կրաֆտը ՌԴ նախագահին մեղադրել է մատանի յուրացնելու մեջ:
Այս մասին նա հայտարարել է նաեւ 2005 թվականին, սակայն այն ժամանակ այդ հարցն ուշադրության չի արժանացել: Հիմա Կրաֆտը նորից է անդրադարձել դրան՝ հայտարարելով, թե ինքը 2004 թվականին, երբ այցելել է Սանկտ-Պետերբուրգ, հանդիպել է Պուտինին: Եվ երբ նրան ցույց տվել ֆուտբոլային լիգայի մրցանակը՝ «Super Bowl ring» ադամանդակուռ ոսկե մատանին, ՌԴ նախագահը փորձել է այն, իսկ հետո դրել գրպանը: Ամերիկացու խոսքով, ինքը հետո ցանկացել է վերադարձնել մատանին, սակայն այն ժամանակ զանգահարել են ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի աշխատակազմից, խնդրել աղմուկ չբարձրացնել, քանի որ դա բխում է ԱՄՆ շահերից:
Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակը, մեկնաբանելով Ռոբերտ Կրաֆտի խոսքերը, հայտարարել է. «Այդ պահին ես եղել եմ նախագահից 20 սանտիմետր հետավորության վրա եւ ականջովս եմ լսել, որ միստր Կրաֆտն ասել է, որ մատանին նվիրում է Պուտինին»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ