Դիլիջանում այսօր մեկնարկեց շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Pris» մրցաշարի երկրորդ փուլը:
Մեկնարկային տուրում Հայաստանի լավագույն շախմատիստուհի, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սպիտակներով 52-րդ քայլում միավորը բաժանեց բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ: Ոչ-ոքի ավարտվեցին նաեւԴրոնավալի Հարիկա- Համփի Կոներու, Օլգա Գիրյա-Վիկտորիա Չմիլիտե պարտիաները: Նանա Ձագնիձեն հաղթեց Թուվշինթուգս Բաթչիմեգին, Տատյանա Կոսինցեւան՝Բելա Խետենաշվիլուն:
Վաղը՝ երկրորդ տուրում Էլինան սեւ խաղաքարերով հանդիպելու է հնդիկ Համփի Կոներուի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ