Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Արարատի մարզում Դարբնիկ գյուղի Բալայան փողոցի տներում:
Ինչպես նշված գյուղից shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված փողոցի թիվ 32 տան առաջացած հրդեհը փորձում են մարել գյուղացիները, Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը եւ ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված տունը պատկանում է 28-ամյա Դավիթ Հարությունյանին, ով բնակվում է հղի կնոջ եւ երեխայի հետ: Տան տանիքը եւ նրա հարեւանի խորդանոցը ամբողջովին այրվել է, այրվել են նաեւ մի քանի ծառեր: Թե ինչից էր եղել հրդեհի պատճառը, կպարզվի փորձաքննության արդյունքում:
Իսկ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ հրդեհի մասին ահազանգը ստացվել է 17:32-ին, հրդեհը մեկուսացվել է ժամը 18:10-ին, մարվել՝ 18:55-ին:
Այրվել են Դ. Հարությունյանին պատկանող թիվ 32 տան տանիքի փայտյա կառուցատարրերը (150 քմ), ննջասենյակի և երկու հյուրասենյակների առաստաղները (10 քմ), բակում կուտակված տախտակներ (4 խմ) և Ռ. Ղուկասովային պատկանող թիվ 34 տան ու տանը կից օժանդակ շինության տանիքների փայտյա կառուցատարրերը (24 քմ):
Կարդացեք նաև