Լրահոս
Օրվա լրահոսը

Երջանկությունը՝ ՄԻԱՎ-ով հիվանդների ինտերնատում

Հունիս 16,2013 15:22

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի այս տարվա վավերագրական մրցույթում է Սթիվ Հուվերի «Արյունակից եղբայր» ֆիլմը (Blood brother), այն Sundance –ում  արդեն արժանացել է մրցանակի՝ «Լավագույն ամերիկյան դոկումենտալ ֆիլմ» անվանակարգում, ֆիլմին շնորհվել է նաեւ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը: «Արյունակից եղբայրը», ըստ էության, Ռոքիի դիմանկարն է, որին՝ ընտանիք ունենալու ձգտումը տանում է ՄԻԱՎ վարակակիրների ինտերնատ՝ Հնդկաստանում: Վայր, որտեղ կյանքն ահավոր ծանր է, սակայն հերոսը իրական սեր է գտնում:

Ինչ վերաբերում է Հուվերին, նա վեց տարի շարունակ  երաժշտական եւ գովազդային տեսահոլովակներ է նկարել, որոնք հարյուր միլիոնավոր դիտումներ են ունեցել Youtube-ում, իսկ «Արյունակից եղբայր» ֆիլմը նրա կինոհաղթարշավի գրակականը եղավ:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արա says:

    Եթե ՄԻԱՎ-ը գիտեք, էլ ինչ ՍՊԻԴ…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930