Լրահոս
Օրվա լրահոսը

Google-ի Facebook-ի ու Twitter-ի նորությունների մասին

Հունիս 16,2013 13:58

Երկու խոշոր ընկերություններին՝ Google-ին ու Facebook-ին բջջային գովազդից ստացված եկամտի 70%-ն է բաժին ընկել: Որոնողական համակարգին բաժին է հասել բջջային գովազդի համաշխարհային եկամտային ծավալի 56%-ը, իսկ սոցցանցին՝ 13%-ը, այս մասին հայտնել է Vesti.ru-ն:  Ընդհանուր առմամբ անցած տարի բջջային գովազդում ներդրվել է 8.8 մլրդ դոլար: Այս մասին հայտնի է դարձել eMarketer գործակալության հաշվետվությունից:

Google ընկերության ինժեներները Նոր Զելանդիայում սկսել են առաջին փորձարկումները Project Loon-ի շրջանակներում: Նախագիծը համացանցի մատչում է տրամադրում փուչիկների օգնությամբ, այս մասին գրել է ITARR_TASS_ը: Քրայսթչերչ քաղաքի շրջակայքում օդ է բարձրացվել հելիումով լցված 30 փուչիկ, հաղորդում է ITAR-TASS-ը: Առաջին փուլի ժամանակ փորձարկման շուրջ 50 մասնակից կարողացել է հաջողությամբ միանալ համացանցին: Նրանց տներում տեղադրված հատուկ ալեհավաքները, փուչիկներից ազդանշանը ստացել են 3G տեխնոլոգիայով: Հետգայում նախատեսվում է նման փորձարկումներ անցկացնել Ավստրալիայում և Արգենտինայում:

Facebook-ի վերջին նորարարություններից մեկն էլ այն է, որ ընկերությունը ներմուծել է հեշթեգներով որոնում: Այս մասին գրված է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: «Այսօրվանից Facebook-ում դուք կարող եք օգտվել հեշթեգներից այնպես, ինչպես Instagram-ում, Twitter-ում, Tumblr-ում, Pinterest-ում»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ: Հեշթեգը բառ կամ արտահայտություն է, որը սկսվում է # նշանով՝ առանց միջակայքի: Հեշթեգով որոնման դեպքում կարելի է տեսնել ձեզ հետաքրքրող թեմայով այլ օգտատերերի գրառումներն ու էջերը:

Շաբաթվա ընթացքում  Twitter-ը ևս աչքի ընկավ նորարարություններով: Միկրոբլոգների ծառայությունն օգտատերերի համար անվճար հասանելիություն է բացել դեպի մարդկանց և բրենդների մասին մանրամասն տվյալներ, որոնց նրանք բաժանորդագրված են, այս մասին գրել է Ria Novosti-ն: Դեպի վերլուծական հարթակ հասանելիություն ստանալու համար օգտատերն իր օգտահաշվով պետք է անցում կատարի Twitter-ի գովազդատուների համար նախատեսված էջ: Գովազդային հարթակից կարող են օգտվել միայն անգլախոս օգտատերերը:

Twitter միկրոբլոգների ցանցը նաև գործարկել է պրոմո-տեսահոլովակի ստեղծման գործառույթ՝ ամերիկյան Vizify-ի հետ համատեղ: Այն կօգնի պոտենցիալ բաժանորդների մոտ առաջին տպավորություն ստեղծել օգտատիրոջ էջի մասին, այս մասին հայտնել է Ria Novosti-ն: #FollowMe գործառույթը թույլ է տալիս օգտատիրոջ թվիթների, նրա մշտական ընթերցողների ցուցակի, հրապարակված լուսանկարների ու տեսանյութերի մասին կարճ տեսահոլովակ պատրաստել, որը կուղեկցվի երաժշտությամբ:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930