Տեղեկացրել ենք, որ այսօր ճանապարհատրանսպորտային պատահար է եղել Աշտարակ-Երեւան 7-րդ կմ ավտոճանապարհին` նախկին ՃՈ հենակետի մոտակայքում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի CSC 143 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել գազի խողովակին, հիվանդանոց է տեղափոխվել 13 մարդ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ վթարի հետեւանքով Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ`1956թ. ծնված` Վարսիկ Գալոյանը, 1965թ. ծնված` Վանուհի Մակարյանը, 1992թ. ծնված` Շաքրո Բոզոյանը, 1943թ. ծնված Ջուլիետա Աբոզյանը, ՌԴ քաղաքացիներ`1980թ. ծնված` Լիլիթ Գուլանյանը, 2000թ. ծնված` Ժենյա Գուլանյանը, Աբովյան քաղաքի բնակիչներ`1982թ. ծնված` Նադյա Ջեյրանյանը, 1977թ. ծնված` Վարդան Ջեյրանյանը, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչներ`1988թ. ծնված` Գոհարիկ Կիրակոսյանը, 1941թ. ծնված` Լուսիկ Կիրակոսյանը և 2011թ. ծնված` Սամվել Կիրակոսյանը տեղափոխվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, այնուհետեւ Ս. Կիրակոսյանը՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, Վ. Գալոյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ մնացածը` «Արմենիա» ՀԲԿ: Ս. Կիրակոսյանն ու Վ. Ջեյրանյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: