Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն եւ քաղաքական գործիչ Գարրի Կասպարովը արտագաղթել է Ռուսաստանից:
Ժնեւում կայացած մամուլի ասուլիսում նա հայտարարել է, թե վախենում է Ռուսաստանի իշխանությունների քաղաքական հետապնդումներից: «Հիմա ես լրջորեն կասկածում եմ, որ եթե Մոսկվա գնամ, հետո ինձ կհաջողվի վերադառնալ: Այնպես որ, մի որոշ ժամանակ ձեռնպահ կմնամ Ռուսաստան վերադառնալ», – ասել է նա: Ավելի վաղ՝ ապրիլին, Կասպարովը հայտարարել էր, թե Ռուսաստանից արտագաղթելու մասին լուրերը ուռճացված են:
2009 թվականին լրատվամիջոցները գրել էին, թե Կասպարովը շքեղ բնակարակն է գնել Նյու Յորքում եւ գրոսմայստերի ընտանիքը ժամանակի մեծ մասն անցկացնում է ԱՄՆ-ում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ