Հունիսի 16-ին, ժամը 00:29-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղից երկու հովիվ նախիրը (10 կով, 200 ոչխար) բարձրացրել են Արագած սարը եւ նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում: Անհրաժեշտ է օգնություն:
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ «Ուրալ» ամենագնացով եւ ՄՓՎ օպերատիվ խումբը պետ փ/ծ գնդապետ Շ. Շամիրյանի գլխավորությամբ: Ժամը 02:32-ին հրշեջ-փրկարարները «Տառերի պուրակ»-ից սկսել են որոնողական աշխատանքները: Ժամը 05:07-ին «Ամբերդ» ամրոցից մոտ 7 կմ դեպի հյուսիս-արեւելք հայտնաբերվել են որոնվող հովիվներ՝ Զ. Մինասյանը և Սուրիկը, որոնք տեղանքին ծանոթ չլինելու պատճառով որոշել էին գիշերել տվյալ հատվածում: