Հունիսի 16-ին, ժամը 07:38-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երեւան 7-րդ կմ ավտոճանապարհին` նախկին ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի CSC 143 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել գազի խողովակին, ինչի արդյունքում գազի խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք: Հիվանդանոց է տեղափոխվել 13 մարդ:
Նախարարությունը խոստանում է լրացուցիչ տեղեկություն տրամադրել: