Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր անցած շաբաթվա՝ հունիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը:
Նա Արարատի մարզի Մասիս գյուղի բնակիչ Հովհաննիսյանն է, ում զանգահարել էր իր ընկերուհին՝ Լալա Բալաթյանը, Ռուսաստանից: Այսօր Orange-ի գրասենյակում Անուշը ստացավ առաջիկա ամռան ընթացքում Ռուսաստան մեկնելու օդանավի տոմսի հավաստագիր:
«Անցյալ շաբաթ 50,000-րդ միջազգային զանգը ստացած բաժանորդը նույնպես ստանում է տոմս դեպի այն երկիր, որտեղից ստացել է զանգը: Շնորհավորում ենք Անուշին ճիշտ պահին զանգը ստանալու առթիվ ու ցանկանում հաճելի ուղևորություն ամառային արձակուրդների ընթացքում: Մեր մյուս բաժանորդներին կրկին խորհուրդ ենք տալիս ընդունել իրենց մտերիմների ու ընկերների զանգերը հատկապես Orange համարին, քանի որ դեռ բազմաթիվ բաժանորդներ կստանան նման անակնկալ», ասաց Օրանժ Արմենիայի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ մինչև հուլիսի 28-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Հաջողակ բաժանորդները կկարողանան իրականացնել իրենց ճամփորդությունն առաջիկա ամռան ընթացքում` իրենց նախընտրած ժամանակահատվածում:
Կարդացեք նաև
Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում:
Օրանժ Արմենիա