Բուլղարիայում շարունակվող շախմատի «2nd Grand Europe open» միջազգային մրցաշարի վեցերորդ տուրից հետո հայ շախմատիստներից լավագույնը Տիգրան Լ. Պետրոսյանն է, որը 4,5 միավորով ընթանում է 13-րդ հորիզոնականում: Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը 4,0 միավորով 66-րդն է:
Մրցաշարին մասնակցում են նաեւ Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Դավիթ Պառավյանը, որը նույնպես ունի 4,0 միավոր, սակայն զբաղեցնում է 26րդ տեղը, ինչպես նաեւ բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը՝ 3,0 միավոր, 109-րդ հորիզոնական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ