Լրահոս
Օրվա լրահոսը

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն աշխատում է «աչքից հեռու»

Հունիս 15,2013 23:28

Սովորաբար, նորանշանակ պաշտոնյաներին 100 օր «հանգիստ» են թողնում՝ մինչեւ նոր պաշտոնում ծանոթանա ոլորտի խնդիրներին եւ սկսի իր ծրագրած բարեփոխումները: Սակայն դրանք էլ այս կամ այն չափով հասանելի են լինում լրատվամիջոցներին եւ հասարակությանը:

Մեկ ամսից ավելի է, ինչ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանը, որը, թեեւ վաղուց հեռացել է սպորտից, սակայն պետք է որ քաջատեղյակ լինի ոլորտի այսօրվա խնդիրներին: Լրատվամիջոցներն ու հասարակությունն էլ պետք է որ արդեն ինչ-որ չափով տեղեկացված լինեին ոլորտում բարեփոխումների ուղղությամբ կատարված առաջին քայլերին: Բայց ինչպե՞ս, եթե անգամ մարզական լրագրողները գրեթե չգիտեն, թե ինչ է կատարվում նախարարության պատերի ետեւում եւ մի կերպ հայթայթած կցկտուր տեղեկատվությունը տարածելիս, ստիպված են ապահովագրվել «Ըստ շրջանառվող լուրերի», «Չճշտված տեղեկություններով» արտահայտություններով:

Այսօր նախարարություն ելումուտն այնքան է դժվարացվել ու բարդացվել, որ մարզական լրագրողներից շատերն իրենց մասնագիտական աշխատանքը կատարելու համար շենք մտնել չեն ցանկանում: Ելումուտի, ինֆորմացիայի տարածման այդպիսի խիստ ռեժիմ, թերեւս, միայն  ուժային կառույցներում, գաղտնի աշխատող գերատեսչություններում եւ հիմնարկներում են գործում:

Նախարարությունում աշխատակազմի ղեկավար է ազատվել աշխատանքից, նոր փոխնախարար, աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվել, որոնք սկանդալային թեմաներ են: Բայց որեւէ մեկնաբանություն տվող չկա: Նախարարը հրաժարվում է հանդիպել լրագրողներին: Ու այնպիսի տպավորություն է, ասես, խոսել արգելել է նաեւ իր ենթականերին:

 

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930