Սանկ Պետերբուրգի Աննա Ախամատովա թանգարանում հունիսի 18-30-ը կցուցադրվի Դորվարդ Հակոբյանի աշխատանքները, հայտնում է «Երկրամաս» թերթը:
Ցուցահանդեսը նվիրված է նկարչի 70 ամյակին, կցուցադրվեն նրա նախկին աշխատանքները՝ հիմնականում Հայաստանի հետ կապված նկարները, այդ թվում՝ «Կոմիտաս», «Հայաստանի մոմերը», «Բարով մնաս, Արարատ» գործերը:
Դորվարդ Հակոբյանը ծնվել է 1943թ. հունիսի 18-ին, Երեւանում: Առաջին մասնագիտությամբ նա ֆիզիկոս է. գիտությունների թեկնածու, ավելի քան 140 գիտական աշխատանքների հեղինակ: Սանկտ Պետերբուրգում է ապրում 1967թ.: 1988թ. ավարտել է Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայի նկարչական դասընթացները: Այդ ժամանակ էլ բացվել է նրա առաջին ցուցահանդեսը: Այժմ Դորվարդի հաշվին կա ավելի քան 100 ցուցահանդես:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ