Ամերիկահայ ոստիկանների դատավարությունը, որոնք քաղաքային իշխանություններին մեղադրում են իրենց նկատմամբ խտրականություն եւ ճնշումներ կիրառելու մեջ, կրկին հետաձգվել է եւ հավանաբար լսումները կլինեն նոյեմբերին, հայտնում է «Գլենդեյլ նյուզ փրես» թերթը:
Գլենդեյլի ոստիկաններ Վահագ Մարիտկյանի, Տիգրան Թոփաջիկյանի, Ռոբերտ Բարսեղյանի, Ջոն Բալյանի եւ Բենի Սիմոնզադի հայցի հիման վրա դատավարությունը ի սկզբանե պետք է լիներ մարտին: Այն հետաձգվեց մինչեւ հուլիս, իսկ այս շաբաթ տեղափոխվեց նոյեմբերին դեռ չսահմանված օրվա վրա՝ երկու կողմերից բացակա ունենալու պատճառով:
Ոստիկանները միասնական հայցով դատարան են դիմել 2010թ.՝ Գլենդեյլի ոստիկության վարչությանն ու քաղաքապետարանին մեղադրելով, որ հայ լինելու պատճառով իրենց նկատմամբ աշխատանքային խտրականության եւ ճնշումների են ենթարկում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ