Վերջին անգամ, երբ Լորեն Մահակյան Սպիգլենին եւ նրա ամուսինը՝ Թոմը, Հայաստանում էին, նրանք դարձան 9 ամսական մի երեխայի ծնողները, որին որդեգրել էին Նորքի մանկատնից, գրում է «Դեյլի բրիզ» պարբերականը:
Զույգը նաեւ 10 000 դոլարի նվիրատվություն է արել մանկատանը: Նրանց երեխան՝ Արիանան, արդեն 4 տարեկան է: Նրանք ապրում են Կալիֆորնիա նահանգի Ռանչո Պալես Վերդե քաղաքում:
Երեխային որդեգրելուց հետո ծնողները հայտնաբերել են, որ Արիանան բարդ բժշկական պատմություն ունի, եւ ըստ երեւույթին իրենցից դա թաքցրել են: Գրում է պարբերականը:
Լորեն Սպիգլենին պատմել է, որ իրենց ասել էին՝ երեխան մեկ ամիս շուտ է ծնվել, եւ նրա մայրը մահացել է ուղեղի անեւրիզմից, եւ որ այլ բան չեն ասել:
Կարդացեք նաև
Նա պատմում է, որ որդեգրման միջնորդը սպասել է մինչեւ իրենց մեկնելու վերջին օրը, որ հյուրանոցում մի ծրար թողնի:
Ըստ ծրարում գտնվող բժշկական փաստաթղթերի, կենսաբանական մոր ընկերքը շերտազատվել էր՝ Արիաննայի թթվածնի մատակարարումը խոչընդոտելով: Զույգը հետագայում է իմացել, որ փաստաթղթերում ասվում էր, որ երեխան ավելի քան երկու ամիս շուտ է ծնվել, ունեցել է ծանր ասֆիքսիա եւ սուր շնչական անբավարարություն:
«Ըստ էության», -ասում է Լորեն Սպիգլենին,- «մեզ ասացին, որ նրա մոտ մանկական ուղեցային կաթված է»:
Այժմ ծնողները պայքարում են երեխայի բուժման համար: Նրանց պատմելով՝ արդեն բավական առաջխաղացում կա:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ