Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Չեւչուկ. Կերգենք, որքան ցանկանանք եւ որքան կկարողանանք

Հունիս 15,2013 20:38

ԴԴՏ լեգենդար ռուսական ռոք խումբը Հայաստանում է: Բաշկիրստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Յուրի Չեւչուկի եւրեւանյան համերգը կկայանա 16-ին՝ ժամը 19:00-ին, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում:

Համերգը կազմակերպել է Mezzo production–ը՝ ժողովրդական դիվանագիտության (Corpore Diplomacy) առաքելություն քաղաքացիական նախաձեռնության « Բոլորն ուղեւորվում են Երեւան» խորագրով ծրագրի շրջանակներում: Ժողովրդական դիվանագիտության առաքելության համերգի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2013 թվականի փետրվարին` Սանկտ Պետերբուրգում:

Բանաստեղծ, կոմպոզիտոր, նկարիչ եւ պրոդյուսեր Յուրի Շեւչուկը հայտնեց, որ առաջին անգամ է ժամանել Հայաստան, չնայած որ բազմիցս ցանկացել է: Չգալու պատճառը բացատրում է նրանով, որ երբ տարիներ առաջ համերգային ծրագրով եղել է Վրաստանում, տեղի հայերից մեկն ասել է, որ Հայաստանում բոլոր երիտասարդներն արտագաղթել են: «Իրականում այդպես չէ, այս մի քանի օրվա ընթացքում այստեղ շատ երիտասարդների հանդիպեցի»,- ծիծաղելով ասաց երգիչը:

Խոսելով համերգից հայտնեց, որ խումբը կներկայանա «Սոլնիկ» համերգային ծրագրով. «Վաղը կերգենք, որքան ցանկանանք եւ որքան կկարողանանք: Կլինի երկխոսություն ռոքի սիրահարների եւ երաժշտության միջեւ»:

Ռոք երաժիշտը նշեց, որ մարդիկ այսօր շատ են փոխվել ու չարացել՝ չնայած, որ կրում են նույն հագուստը, վարում նույն մեքենան:

Հայտնեց, որ վերջերս համերգներ է ունեցել նաեւ Գերմանիայում:

«ԴԴՏ»–ն (DDT) խորհրդային եւ ռուսական ռոք–խումբ է, որը հիմնադրվել է 1980 թվականին Ուֆայում:

 

Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930