Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին այցելել է Շուշի քաղաք:
ԼՂՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, նախագահը եղել է քաղաքի գորգագործական արտադրամասում եւ ծանոթացել նրա աշխատանքներին: Երկրի ղեկավարը կարեւորել է այս ճյուղի զարգացումը ինչպես մեր տնտեսության առաջընթացի ապահովման, այնպես էլ Արցախի մշակույթը արտաքին աշխարհին ներկայացնելու գործում:
Այնուհետեւ Բակո Սահակյանն այցելել է Շուշիում բնակելի շենքերի, արհեստագործական ուսումնարանի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի շինհարթակ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Նախագահն ընդգծել է, որ մեր նպատակն է վերականգնել Շուշիի` որպես կրթական, հոգեւոր ու մշակութային կենտրոնի երբեմնի փառքը, եւ այդ գործում մեծ դերակատարություն կունենան այս ուսումնական հաստատությունները: