Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Մեր իրավունքը տարել են, պահել Բաղրամյան 26-ում»

Հունիս 15,2013 18:18

«Ժառանգության» անդամների ու համակիրների հետ հանդիպման ժամանակ այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ  քաղաքացիների ընտրական իրավունքը տարել են եւ պահում են Բաղրամյան 26-ում:

«Ներկայացնում ենք մեր իրավունքները տարբեր ատյաններում եւ պահանջում ենք մեր իրավունքների վերականգնում:Այդ պայքարը պետք է տանենք բոլոր ուղղություններով՝ թե դատական ատյաններին ներկայացնելով, թե հրապարակներում, թե մեր ամենօրյա աշխատանքում: Տանում ենք պայքարը , բայց ոմանք մեզ մեղադրում են, ասում են պայքարը լավ չենք իրականացնում: Եթե լավ իրականացնեինք, ապա ապրիլի իննին արդեն բոլոր հարցերը լուծած կլինեինք: Բայց մենք մենակ, շատ սակավ լինելով, սակավ, այսինքն ժողովուրդը ունի փոփոխության տրամադրություն, բայց  կազմակերպչառական առումով չունենք այն հզոր ուժը, որ կարողանանք  հստակ դիմադրություն ցույց տալ ապօրինի իշխանությանը»,- ասաց տիկին Փոստանջյանը:

Հետո  հպարտացավ՝ երբ այս տարի տեղի ունեցած նախագահական ընտրություններին թե հարուստ, թե ռեսուրսներով լի,  թե գաղափարական եւ կամակերպչական առումով երկար տարիների փորձ ունեցող կուսակցությունները հրաժարվեցին մարտահրավեր նետել Սերժ սարգսյանին, միակ մարդը ով մարտահրավեր նետեց Րաֆֆի Հովհաննիսյանն էր. «Մենք կանգնած էինք նրա կողքին եւ նրա կողքին էր նաեւ հասարակությունը: Հիմա ունենք մի իրավիճակ, որտեղ ամեն ինչ պարզ է, բացի մի բանից՝ ի վերջո մենք հավաքական գաղափարի՞ կրողն ենք լինելու միասնաբար եւ համաձա՞յն ենք մեր ներդրումն անելու Նոր Հայաստանի համար ու ոչ թե մի ժամով կամ մի օրով: Այլ մեր աշխատանքով ու ամենօրա նվիրումով»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Պարզապես մարդ says:

    Այս կինը սկսելա ինձ դու գալ, բավականին անկեղծ ու կոնկրետ մտքերա արտահայտում ու շատ վստահ, ես կամաց կամաց գալիս եմ են համոզման որ թե մի փոփոխություն անեն կանայք են անելու, ոչ թե տղամարդիկ էս երկրում: Գովեստիյա արժանի միայն…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930