Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես պայքարել չինովնիկական անօրինության դեմ

Հունիս 15,2013 18:03

Բորիս Խլեբնիկովի(լուսանկարում) «Երկար եւ երջանիկ կյանք» («A long and happy life», 2013) ֆիլմը միակ ռուսական ֆիլմն էր, որ այս տարի հանդես եկավ Բեռլինի կինոփառատոնի մրցութային ծրագրում: «A long and happy life»-ը նաեւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթում է:

Այն հուզիչ պատմություն է Մուրմանսկի գյուղացիների եւ է երիտասարդ ֆերմեր Սաշայի (Ալեքսանդր Յացենկո) մասին, որը փորձում է իր տնտեսությունը ստեղծել նոր ձեռք բերած հողակտորի վրա:

Նկարը ասես  Ֆրեդ Ցինեմանի հայտնի «Ուղիղ կեսօրին» վեստերնի յուրօրինակ մեկնաբանությունը լինի. տեղական չինովնիկները նախ առաջարկում են սիմվոլիկ գումարով գնել Սաշայի հողը, որի վրա արդեն քրտինք է թափված, հետո՝ սկսում սպառնալ: Սաշան պատրաստվում է ընդլյանել իր ֆերման, որը ընտանիքներ է կերակրում, մանավանդ ունի գյուղացիների աջակցությունը, սակայն ի պատասխան իր համառության, հրազենային կրակահերթ է ստանում ավտոմեքենայի վրա… Ֆիլմում շեշտադրվում է ժողովրդական կամքը, ընդվզումը՝ չինովնիկական անօրինության դեմ…

Ֆիլմը մեծ արձագանք է ստացել Բեռլինի կինոփառոտոնում, նաեւ արժանացել եվրապական ԶԼՄ-ների ուշադրությանը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ РИАНовости

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930