Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամրանում են ծնող-զավակ հարաբերությունները». Երեխաների ժամանցի մասին

Հունիս 15,2013 18:12

Երեխաների տարիքին զուգահեռ փոխվում են նրանց հետաքրքրությունները: Ըստ այդմ՝ ծնողները որոշում են, թե ինչ ժամանցի վայրեր այցելել նրանց հետ: Շատերն աշխատում են, դժգոհում են ժամանակի սղությունից, իսկ ոմանք էլ բողոքում են թանկությունից: Փոքրիկի հետ ժամանցի վայրեր այցելելն ու հաճույքները բավարարելը սովորաբար կապված է ֆինանսների հետ: Ծնողներից շատերը փրկություն են համարում խաղահրապարակները, որտեղ երեխաներն անվճար կարող են զվարճանալ այլ փոքրիկների հետ՝ օգտվելով ճոճանակներից և խաղահրապարակում տեղակայված ավազից: Սակայն ինչպես նշում են շատ ծնողներ՝ խաղահրապարակներով չեն կարող «խաբել» միջին տարիքի երեխաներին. «Երեխեքն ավելի մեծ, արագ պտտվող կարուսելներ են ուզում, իսկ դրանք թանկ են: Ձմեռը խաբում էինք ասելով՝ ցուրտ ա, փակ ա կարուսելը, իսկ հիմա չգիտենք՝ ի՞նչ ասենք, երեխա են, փողոցում լսում են ուրիշներից, մուլտերից են տեսնում, ուզում են»,-ասում է 45-ամյա տիկին Վիկտորյան:

Ժամանցի վայրերը շատ են: Ծնողներն իրենց երեխաների հետ այցելում են Երևանի կենդանաբանական այգի, որի մուտքի արժեքը մեծերի համար 500դր է, փոքրերի համար` 300դր: Գործում է նաև այգու պաշտոնական կայքը: Ընդ որում՝ ոչ միայն տանից դուրս գալով, այլ հենց տանը՝ այցելելով կայք, նրանք կգտնեն հետաքրքիր խաղեր, տեսանյութեր և այլն: Ժամանցի վայրերից է նաև Էկզոտարիումը. փոքրերի համար տոմսի արժեքը 600 դրամ, մեծերի համար` 1000 դրամ: Փոքրիկների նախկինում կարող էին գնալ Դելֆինարիա, որն այսօր փակ է և կրկես, որը վերանորոգման փուլում է: «Ամիսը գոնե մեկ անգամ բալիկներիս հետ, որոնցից մեկը 6 տարեկան է, մյուսը՝8, այցելում եմ մշակութային կենտրոններ, որպեսզի քիչ-քիչ պատկերացում կազմեն արվեստից, բացի այդ՝ դրանով ավելի են ամրանում ծնող-զավակ հարաբերությունները,
մենք լավ ժամանակ ենք անցկացնում»,-ասում է 31-ամյա տիկին Ֆլորան:
Փոքրիկների ժամանցն ապահովում են նաև մանկական կենտրոնները, սրճարանները, ակումբները: Փոքրիկնեկրն իրենց ծնողների հետ այցելում են նաև թանգարանները, թատրոնները, կինոթատրոնները: Տոմսերի արժեքը միջինը 500-ից 1500 դրամ է:
Փոքրիկների հաճելի ժամանցի համար կազմակերպվում են նաև ճամբարներ, սակայն խոստովանենք, որ ոչ բոլոր ծնողներն են ցանկանում թեկուզ մի քանի օրով հեռու մնալ իրենց բալիկներից: «Ճամբարներում չգիտես , թե բալիկիդ ինչ սնունդ կտան, արդյոք երեխադ իրեն միայնակ չի զգա, բացի այդ՝ և դու կկարոտես նրան, թեկուզ լինեն տեսակցության օրեր, և նա կկարոտի քեզ: Գուցե հիմա ճամբարները շատ բարվոք վիճակում են, բայց անձմաբ ես երեխայիս ճամբար չեմ ուղարկի»,-ասում է 29-ամյա Սոնան:
Շատ ծնողներ էլ նախընտրում են իրենց փոքրիկի հետ զով եղանակին զբոսնել քաղաքի կենտրոնով, պաղպաղակ ուտել, մետրո նստել, գնալ և ուկընդրել երգող շատրվաններին, հավաստիացնում են՝ հաճելի ժամանցն ապահովված է:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930