Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեւ Երեւանը» հրաժարվել է չգործող մեքենայից (ֆոտոշարք)

Հունիս 15,2013 17:11

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում ասվում է.

«Հարգելի պարոն Մարգարյան,

 

Հայտնում ենք Ձեզ, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ «Բարեւ Երեւան» խմբակցությանը տրամադրվող տեխնիկապես մաշված, չգործող «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայից խմբակցությունը հրաժարվում է՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ավագանու խմբակցություններին տրամադրվող ավտոմեքենաների առումով ցուցաբերվում է խտրական մոտեցում»:

 

Հարգանքներով՝ Անահիտ Բախշյան` «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար»:

Այլ խմբակցությունների տրամադրվել են գործող մեքենաներ:

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Vardan says:

    Սա խոսում է տարոնի քինախնդիր ու պստիկ մարդ լինելու մասին:

  2. Գայանե says:

    Տարոնը ստացել է Երեւանը եվ երեւանցիներին բռնաբարելու իրավունք: Այնպես որ` բավարարվեք այդ մեքենայով, սիրելի Անահիտ Բախշյան:

  3. Maxim says:

    Գուցե կթվա թե,՝ իմ այս մի քանի տողը թեմայի հետ կապ չունի, բայց հասկացողը՝ կհասկանա:
    Հունիսի 16-ին Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն էր: Թե՛ Եռաբլուրում, և թե՛ երեկոյան՝ Տիկնիկային
    թատրոնում եկել էին նրա հարազատները, մտերիմները, զինակիցները՝ նաև Արցախից: Ամեն ինչ
    համեստ էր, սկսած Մոնթեի նկարի չափերից և վերջացրած մարդկանց, հագ ու կապից: Բայց այստեղ կար մի երանելի զգացողություն, որ նույնիսկ այն մարդիք ովքեր Մոնթեին գիտեին ոչ մոտիկից,
    լցված էին,՝ երախտագիտության ամենախորը զգացմունքով: Երիտասարդության մասին՝, էլ չեմ ասում, որոնք մեկ անգամ ևս ապացուցեցին, որ Մոնթեն հավերժ է,՝ Բարոյականության չափանիշ:
    ԱՍԱԼԱ-ի անդամ,՝ Ալեկ Ենիգոմշյանն իր ելույթում ասաց նաև, որ այսրեղ ներկա չեն,՝ ոչ իշխանությունից, ոչ էլ կառավարությունից, որի համար նրանց անկեղծ շնորհակալ ենք, քանի, որ
    նրանց ներկայության դեպքում, այս երեկոն անկեղծ չէր ստացվի:
    Կարծում եմ՝ նրա այս նախադասությունով, մեկ անգամ ևս ամեն ինչ ասված է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930