Լրահոս
Օրվա լրահոսը

Աղջկա եւ բիոլոգիական հոր հուզիչ պատմությունը

Հունիս 15,2013 16:37

«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային մրցույթում, ի թիվս այլ ֆիլմերի ներկայացված է հույն ռեժիսոր Նիկոս Կորնիլոսի «11 հանդիպում  հորս հետ» (11 Meetings with my father) ֆիլմը:

Ֆիլմի հերոսուհին՝ Եվան, ուսանող է,  ընդամենը քսան տարեկան եւ դասական  ժանրի երգչուհի է պատրաստվում դառնալ: Օրերից մի օր աղջիկը որոշում է գտնել հորը՝ Թոմասին, որն իր գոյության մասին գաղափար անգամ  չի ունեցել: Եվ ահա սրտի թրթիռով Եվան որոշում է իրականացնել գաղափարը, բայց…այն մարդը, որի արյունն է հոսում իր երակներով, իրականում տարբերվում է իր երազներում փայփայած կերպարից: Հայրը պահակ է բեռնատար ավտոմեքենաների հավաքակայանում, եւ կարելի է ասել, կյանքը երես է դարձրել նրանից:

 

Եվայի մայրը գեղեցիկ կին է՝ սկանդինավյան ծագմամբ, քսան տարի առաջ նա հանդիպել է առողջ, ամրակազմ Թոմասին, նրանից հղիացել ու ոչինչ չի ասել ապագա երեխայի մասին: Թոմասն այսօր դժբախտ է, դժգոհ, դեպրեսիվ, փոքր աղջիկ ունի մեկ այլ կնոջից, որի հետ մայրն արգելել է հանդիպել: Ինչ վերաբերում է Եվային, նա 11 հանդիպումների ժամանակ փորձում է «բացահայտել» նախկինում երբեւէ չհանդիպած հորը…

Ինչպե՞ս վարվել՝ սիրե՞լ, թե՞ ատել միմյանց, եւ արդյոք արժե՞ր  ճանաչել  ընդամենը քո աշխարհ գալու մեջ դերակատարություն ունեցողին, որի  հանդեպ օտարոտի ցգացողություններ են միախառնվել…

Ֆիլմում նկարահանվել են Եվա Գալագավրոուն եւ Լամբրոս Ապոստոլոուն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930