Երեւանի ավագանին hունիսի 15-ին գումարած արտահերթ նիստում գրանցված 64 անդամների 42 կողմ, 6 դեմ եւ 16 ձեռնպահ ձայների թվով հավանություն է տվել` Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի հաստիքացուցակը, Երեւանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագծին:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ նախքան քվեարկությունը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով օրակարգի հաստատմանը, ինչպես նաեւ դրանում ընդգրկված կետերի վերաբերյալ ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամների հարցերին, նշել է, որ ինչպես օրակարգի հաստատումը, այնպես էլ դրանում ներառված հարցերը համապատասխանում են ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:
Կարդացեք նաև
Ավագանու 63 անդամների 58 կողմ եւ 5 դեմ ձայներով Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակել Կամո Արեյանը: Ձայների նույն համամասնությամբ քաղաքապետի տեղակալներ են նշանակել Վահե Նիկոյանը եւ Արամ Սուքիասյանը: Այնուհետեւ ավագանու գրանցված 62 անդամների ձայների 58 կողմ եւ 4 դեմ թվով քաղաքապետի տեղակալ է նշանակվել Դավիթ Օհանյանը: