Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր «Ժառանգության» անդամների ու համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ վաղվանից սկսում են մարզային այցելությունները: Նրա խոսքով, վաղը մի քանի օրով գնալու են Սյունիք, ամսվա վերջին կայցելեն Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզեր. «Ոչ թե հրապարակային խոսելու, այլ կազմակերպելու եւ գործ անելու համար»:
Նա նաեւ անդրադարձավ վերջին վեց ամիսներին իրենց գործունեությունից դժգոհություններին. «Բողոքում են, որ քիչ ենք երեւում: Ամեն ինչի պատասխանը պետք է տանք միասին: Ինչպես վեց ամիս առաջ մենք գտանք կանգնելու, միասին լինելու գաղտնիքը այդ նույնը հիմա պետք է անենք: Նույն փորձությունն է: Քանի գնում է ժամանակը ավելի եմ համզովում, որ փետրվարի 19-ին հոգու հեղափոխութուն տեղի ունեցավ: Միաձայն մի բան տեղի ունեցավ մեր հանրապետությունում»:
Պարոն Հովհաննիսյանը նաեւ նկատեց, որ ժամանակն է յուրաքանչյուր քաղաքացի, սփյուռքում բնակվողները որոշեն՝ ինչ են պատրաստ տալ ամիսներ առաջ միասին տված երդումը իրագործելու համար. « Աղաչում եմ մեր հայրենակիցներին, որոնք ավտոբուս են նստում ու արտասահման գնում, աղաչում եմ չգնալ: Եթե պետք լինի մեր գործընկերների հետ կմտնենք ավտոբուս եւ կխնդրենք; Առանձին կուսակցական կռիվ տալու փոխարեն ինչ-որ լուծում պետք է գտնել: Ավելի մեծ ցավ քան այդ պատկերը, որ մեր քաղաքացիները հանրակառք են նստում ու գնում, չեմ պատկերացնում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
…Նաև Ձեզանից հիասթափվելուց հետո են ավտոբուս նստում ու հեռանում: