Facebook եւ Microsoft ընկերությունները հայտարարել են, որ միայն 2012 թվականի երկրորդ կեսին ստացել են համապատասխանաբար 10 հազար եւ 7 հազար հարցում` տարբեր պետությունների հատուկ ծառայություններից` այս կամ այն «բաժանորդի» տվյալների մանրամասները բացահայտելու վերաբերյալ: Որոշ դեպքերում այդ տվյալները տրամադրվել են հատուկ ծառայություններին: