Գյումրու կենտրոնական որոշ հատվածներում եւ տարբեր ծայրամասերում դեռեւս կիսականգուն տասնյակ վթարային բազմահարկերում ու նախկին գործարանային հանրակացարաններում կան պատսպարված հարյուրավոր անօթեւան ընտանիքներ: «Շիրակ կենտրոնը» պարզել է, որ նրանք հիմնականում այն ընտանիքներն են, որոնք տարաբնույթ պատճառներով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն, ապրում են ահավոր թշվառության ու հակահիգիենիկ պայմաններում: Նրանց շարքում մեծամասնություն են կազմում բազմազավակ ընտանիքները եւ միայնակ ծեր ու հիվանդ մարդիկ, որոնց գոյատեւման միակ միջոցը սոցիալական նպաստն է:
Տեսանյութում Լուսինե Կուտսուզյանի բազմազավակ ընտանիքն է: