Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական խորհրդանիշները պետք է փոփոխել, բայց ոչ արմատապես

Հունիս 15,2013 14:37

Հունիսի 15-ը ՀՀ Պետական խորհրդանիշների օրն է: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, Պատմական գիտությունների, դոկտոր, պրոֆեսոր` Էդիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Պետական խորհրդանիշների պատմության, ստեղծման մասին: Ասում է, որ այս տոնը արդեն ավանդույթի ուժ է ստացել ու նշվում է Մշակույթի նախարարության մասնակցությամբ: Երկու տարի քայլերթ է կազմակերպում այդ առիթով. «Բայց խոսակցություն կա, որ այն նշվի հուլիսի 5-ին` ՀՀ Սամանադրության հետ մեկ տեղ»,-ասում է բանախոսը:

Պետական խորհրդանիշները տվյալ ժողովրդի պատմություն է, արժեքային համակարգը, իսկ խորհրդանիշներին նշանակությունը չափազանց մեծ է, որովհետեւ այն ներդրում ունի անկախ պետականության, քաղաքացիական հասարակության ձեւավորման գորքում, նշում է բանախոսը:

Երրորդ Հանրապետության խորհրդանիշների հիմքում Առաջին Հանրապետության խորհրդանիշներն են. «1918 թվականին ստեղծվեց հայկական դրոշը, իսկ 2 տարի անց զինանշանը: Դրոշի վերաբերյալ եղել են բազմաթիվ քննարկումններ: Սկզբում խոսակցություններ էին գնում կարմիր, կանաչ եւ սպիտակ գույների մասին»,-բացատրում է  Էդիկ Մինասյանը: Բայց ընդունվեց կարմիր (որը խորհրդանշում է հայ ժողովրդի թափած արյունը), կապույտ (ի նշան խաղաղության) եւ նարնջագույնը (ներկայացնելով ապագան`հասուն հասկի միջոցով):

«Շատ կարեւոր  նշանակություն ունի գույների համադրումը: Պատմությունն ուսումնասիրելով, տեսնում ենք, որ Թագավորությունները ունեին տարբեր գույնի դրոշներ: Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների եւ Ռուբինյանների դրոշներից վերցնելով ամեն մի դետալ`ստեղծվեց Հայոց եռագույնը»,- նշում է բանախոսը: Առաջին անգամ մեր դրոշի մասին խոսվում է Մովսես Խորենացու աշխատության մեջ:

Էդիկ Մինասյանը խոսեց նաեւ զինանշանի մասին եւս: ՀՀ զինանշանի կենտրոնական մասում` վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերը: Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ եւ արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, եւ արիության ուժը. «Ներքեւում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության եւ անկախության, փետուրն ու հասկերը` հայ ժողովրդի տաղանդը եւ խաղաղասիրությունը»,-բացատրում է նա։ Հայաստանի զինանշանի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը եւ Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:

Ժամանակի ընթացքում որոշվել է փոփոխել պետական խորհրդանիշները: «Դրոշը պետք է փոփոխել, երբ նայում ենք անցյալին, պատմությանը, տեսնում եք որ պետք է ստանանք այն ծիրանագույնը, որ նախկինում էր: Շատ քննադատական տեսակներտեր կան Օրհներգի հետ կապված, Խորհրդային միության օրհներգը  շատ խրոխտ է հնչում: Այս հանգամանքը հանգամանալից պետք է քննարկվի»: Իսկ Զինանշանը արմատապես չպետք է փոփոխվի, մի քանի դետալներ միայն:

Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930