Հայաստանում էր աշխարհահռչակ «Ֆինլանդիա» ապրանքանիշի բրենդ միքսոլոգ Պեկկա Պելինենը: Երեկ նա հանդիպեց հայաստանյան լրատվամիջողցների հետ եւ օղու համտեսի վարպետության դասընթաց անցկարցրեց նրանց հետ: Լրագրողներին միքսոլոգը պատմեց՝ արդեն 17 տարի է՝ «Ֆինլանդիա» ապրանքանիշի համար է աշխատում. պատասխանատու է ապրանքանշի ըմպելիքների ռազմավարության և բրենդի կառուցման նախագծերի մշակման համար: Նրա կարգախոսն է. «Պրոֆեսիոնալ միքսոլոգը միշտ կարող է ընտրել և միքսել ճիշտ խմիչք, ճիշտ ժամանակին և վայրում, ճիշտ մարդկանց համար»: Եղել է ավելի քան 50 երկրի 100 քաղաքում՝ փոխանցելով կոկտեյլների բաղադրությունների ստեղծման արվեստին վերաբերող իր գիտելիքները, հմտությունները, փորձը: Ոլորտի մասնագետները նշում են՝ Պեկկան օղու պարունակությամբ կոկտեյլների պատրաստման « սև գոտի » ունի: «Մի անգամ իմ ղեկավարին հարցրին, թե նա ինչ է սպասում ինձանից, ղեկավարս պատասխանեց. «Չգիտեմ, նա շրջում է աշխարհով մեկ»,-ժպիտով հիշում է Պեկկա Պելինենը: Միքսոլոգը լրագրողներին ներկայացրեց օղու համտեսման նրբությունները եւ խոսեց նաեւ «Ֆինլանդիա» օղու պատրաստման յուրահատկությունների մասին: Միջացառման շրջանակներում նա նաեւ հավաստագրեր հանձնեց մաստեր-կլասին մասնակցած հայ բարմեններին:
Հռիփսիմե Հովհաննիսյան